Մադրիդում հոսպիտալացվել է Պլասիդո Դոմինգոն

Մադրիդում հոսպիտալացվել է Պլասիդո Դոմինգոն

PanARMENIAN.Net - Իսպանացի տենոր և դիրիժոր Խոսե Պլասիդո Դոմինգոն հոսպիտալացվել է Մադրիդում թոքերի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ երգչի մամլո քարտուղարի, Դոմինգոն պետք է լիովին վերականգնվի առաջիկա շաբաթներին: Հիվանդության պատճառով 72-ամյա տենորը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Մադրիդի Թագավորական թատրոնում կայանալիք 5 ելույթները: 20110թ. Դոմինգոն հաջողությամբ վիրահատվեց՝ հեռացվեց ստամոքսի չարորակ ուռուցքը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---