Օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում շարունակում է բարձր մնալ![]() 11 հուլիսի 2013 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության հյուսիսային շրջաններում կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր են հորդառատ անձրևներ, քամու ուժգնացում` պոռթկումներով մինչև 20-22մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Իսկ հարավային կեսում, նաև Տաթևում, կպահպանվի պարզ, առանց տեղումների եղանակը, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար: Հրդեհավտանգ իրավիճակներից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հովտային շրջաններում շարունակում է բավական բարձր մնալ: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ: Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում և սաստիկ քամի` 13-15մ/վրկ: Գիշերը` +19+21, ցերեկը` +33+35, երեկոյան` +25+27: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |