Ալանդական մոդելը հանդիսանում է ղարաբաղյան հարցի կարգավորման փաթեթային տարբերակի նմանակ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ալանդական մոդելը նոր չէ. այն մի շարք փոփոխութոյւններով ներկայացվել էր դեռ 1996-1997թթ., երբ դիտարկվում էին կարգավորման փաթեթային եւ փուլային տարբերակները: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտնել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, այդ նախագծում կան կետեր, որ կարող են քննարկվել: Հիմնկան կետերի շարքում Գրիգորյանը նշեց կղզու խորհրդարանի իրավունքը ներքին հարցերի շուրջ որոշումներ ընդունել, ինչպես նաեւ հաստատել բյուջեն: Խորհրդարանի իրավական գերակայությունը հաստատաված է հետեւյալ բնագավառների նկատմամբ. կրթություն, մշակույթ, առողջապահություն, տրանսպորտ, քաղաքային տնտեսություն, ոստիկանություն, փոստային ծառայություններ, էլեկտրոնային ԶԼՄ-ներ: Այդ բնագավառներում Ալանդյան կղզիները ունեն ինքնիշխան պետության իրավունքներ: «Ալանդցիները իրավունք ունեն հրաժարվել ֆինական բանակում ծառայելուց եւ այդ հանգամանքը շատ կարեւոր է: Այդ ուղղությամբ տարվող բանակցությունների դեպքում ԼՂՀ քաղաքացները եւս կունենան այդ իրավունքը»,- նշել է նա:



Նաեւ քաղաքագետը անհրաժեշտ է համարում ապառազմականացումը: «Կղզիների տարածքում արգելված է ռազմակայանների եւ ռազմական կառույցների տեղակայումը: Բոլոր այս կետերով կարել է բանակցել: Ղարաբաղյան հակամարտության հետ զուգահեռներ կարելի է տանել. ալանդական մոդելը հանդիսնում է փաթեթայիան կարագավորման տարբերակի նմանակ»,- ընդգծել է Ստեփան Գրիգորյանը: Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ալանդական մոդելը առաջարկել է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Էլդար Ջահանգիրովը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---