Սիրիական զորքերը ետ են մղել գրոհայինների հարձակումը Հալեպի արևմտյան ծայրամասում

Սիրիական զորքերը ետ են մղել գրոհայինների հարձակումը Հալեպի արևմտյան ծայրամասում

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը կատաղի մարտեր են մղում Հալեպի հարավային և արևմտյան ծայրամասերում: Ինչպես հայտնում է ՍԱՆ գործակալությունը, սիրիացի զինյալները ետ են մղել գրոհայինների հարձակումները և մեծ վնաս են հասցրել հակառակորդին:

Սպանվել է չորս ահաբեկիչ: Հալեպից դեպի հյուսիս ճանապարհին ոչնչացվել է զենքով գրոհայինների շարասյունը: Հուլիսի 11-ին Հալեպ կհասնի հումանիտար օգնության առաջին մասնաբաժինը: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել ՄԱԿ կազմակերպությունների ու սիրիական ԱԳՆ միջև: Իրավիճակը Հալեպում ճգնաժամային դարձավ, երբ գրոհայինները փակեցին հարավային և արևմտյան մուտքերը քաղաք:

Կառավարությունը հատուկ ծրագիր է մշակում՝ օգնելու համար ցածր գնողունակությամբ բնակչության շերտերին: Շաբաթվա սկզբում սիրիական ֆունտը արժեզրկվեց 34 տոկոսով: 1 դոլարի արժեքը շուկայում 300 սիրիական ֆունտ է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---