Եգիպտոսի ԱԳՆ-ն առաջարկել է Աֆրիկյան միությանը չմիջամտել իր գործերին![]() 11 հուլիսի 2013 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ԱԳՆ-ն հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք աֆրիկյան երկրների ղեկավարության և Աֆրիկյան միության ներկայացուցիչների հետ և բողոք է հայտնել Թունիսի առաջարկի վերաբերյալ, որով առաջարկվում է արտահերթ նիստ գումարել քննարկելու համար իրավիճակն Եգիպտոսում, հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Ատին, գրում է Al-Ahram-ը: «Այն ամենն, ինչ կատարվում է Եգիպտոսում, դա երկրի ներքին գործն է, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու Եգիպտոսի ներքին գործերին»,-ասել է Աբդել Ատին: Նա նաև հավելել է, որ նախկինում Եգիպտոսն առաջարկել էր Աֆրիկյան միությանը դիտորդներ գործուղել երկիր իրավիճակը տեղում պարզելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |