Ունիվերսիադա. Դավիթ Սաֆարյանն իր առաջին մենամարտում հաղթել է Արկադիուս Սեխային![]() 11 հուլիսի 2013 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ուսանողական խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Մինչև 66 կգ քաշային կարգում նա հանդիպել է լեհ Արկադիուս Սեխայի (Լեհաստան) հետ և հաղթել 4:0 հաշվով: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Իհտիեր Նավրուզովը, որը հաղթել է վրացի Ակակի Մոցոնելիձեին: Այսօր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մուսա Մուրտազալիևը (84 կգ) կպայքարի Նաոա Ակագումայի (ճապոնիա) հետ, իսկ Գարիկ Բարսեղյանի (55 կգ) մրցակիցը կլինի Օթարի Գոգավան (Վրաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |