Ունիվերսիադայում ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրտազալիևը մեկնարկել է հաղթանակով![]() 11 հուլիսի 2013 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ունիվերսիադայում այսօր հանդես են գալիս ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող Եվրոպայի արծաթե մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը (84 կգ) իր առաջին մենամարտում հանդիպել է ճապոնացի Նաոա Ակագումայի հետ: Նա ճապոնացի ըմբիշից ուժեղ է գտնվել և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Հաջորդ փուլում Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանը (Իրան): Այսօր հաղթանակով է մեկնարկել նաև Դավիթ Սաֆարյանը (66 կգ), նա դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Իհտիեր Նավրուզովը (Ուզբեկստան): Հայ ըմբիշներից կմեկնարկի նաև Գարիկ Բարսեղյանը (55 կգ) և կհանդիպի Օթարի Գոգավայի (Վրաստան) հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |