Բաքուն «դժգոհ է» տարածաշրջան սպառազինության առաքման «էմբարգոյի խախտումից»![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանին Ռուսաստանի կողմից 1 մլրդ դոլարի զենքի վաճառքի հետ կապված սկանդալից հետո, Բաքվում որոշել են, որ պատասխան քայլ է պետք: Ըստ ԱՊԱ-ի, «ադրբեջանական կողմը բողոք է հայտնել Գերմանիային ու Ֆրանսիային Հայաստանին հակատանկային MILAN հրթիռային համալիրների վաճառքի վերաբերյալ»: MILAN թեթև հակատանկային հրթիռները Ֆրանսիայի ու Գերմանիայի համատեղ արտադրության են: Նրա արդյունավետ հեռահարությունը կազմում է 75-2000 մ, արտադրվում է 1962թ.: Ադրբեջանական քարոզչության լավագույն ավանդույթներից ելնելով՝ գործակալությունը գրում է, որ «այդ երկրների դեսպանություններից Ադրբեջանում պահանջվել է պարզաբանումներ ներկայացնել, թե ինչպես են այդ համալիրները հայտնվել Հայաստանում՝ չնայած տարածաշրջան զենքի առաքման էմբարգոյին»: Հետաքրքիր է ստացվում՝ Ռուսաստանը, Իսրայելը, Թուրքիան կարող են զենք առաքել տարածաշրջան անկախ էմբարգոյից, իսկ մյուս երկրները՝ ոչ: Ընդ որում, ստացվում է, որ զենք կարելի է առաքել միայն Ադրբեջանին, որը ցանկացած առիթ է փնտրում տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու համար. առավել ևս, որ ընտրություններից առաջ Իլհամ Ալիևին «փոքրիկ հաղթական պատերազմ է» հարկավոր: Այն մասին, որ պատերազմը կարող է «մեծ պարտության» վերածվել, Բաքվում չեն մտածում: Ինչ վերաբերում է էմբարգոյին, ապա այն իրոք գոյություն ունի և նման տվյալների հրապարակումը Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ներում ակնհայտ նպատակ ունի՝ վախեցնել հակառակորդին: Ընդ որում, Բաքվում դա արվում է շատ ավելի հաճախ, քան Երևանում: Հավանաբար, այնտեղ կարծում են, որ որքան շատ գրեն «ադրբեջանական բանակի արդիական և հզոր զենքի» մասին, այնքան շատ նրանցից կվախենան: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք կվախենան: Իրեն հարգող ոչ մի պետություն զենք չի ճոճի, հիմք չունենալով դրա համար: Իսկ նորագույն տեխնիկան, այդ թվում ինքնաթիռները, որոնք Բաքվում վարում են իսրայելցի օդաչուները, քանի որ յուրայինները չկան, ինչպես արդեն բազմիցս գրվել և ասվել է, ուղղակի մետաղի ջարդոն են: Իսկ հմուտ ձեռքերում փայտն էլ կկրակի: Հենց այդ մասին պետք է մտածի Ադրբեջանը, ոչ թե «մեղավորներ որոնի Հայաստանի զենքի առաքման հարցում»: Կարինե Տեր-Սահակյան Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |