Դավիթ Սաֆարյանը Ունիվերսիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուլուկման Մամատովին

Դավիթ Սաֆարյանը Ունիվերսիադայի քառորդ եզրափակչում հաղթել է Ուլուկման Մամատովին

PanARMENIAN.Net - Ունիվերսիադայում ազատ ոճի մրցաշարի քառորդ եզրափակչում Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում հաղթեց Ուլուկման Մամատովին (Ղրղզստան): Սաֆարյանը առավելության հասավ 3:1 հաշվով:

Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Սեմյոն Ռադուլովը, որը հաղթեց բելառուս Անտոն Աֆանասևին: Սա Սաֆարյանի երրորդ գոտեմարտն էր, մինչ այդ նա հաղթել էր լեհ Սեխային և ուզբեկ Նավրուզովին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևը 84 կգ քաշային կարգում զիջել է Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանին (Իրան), իսկ Գարիկ Բարսեղյանը՝ վրացի Օթարի Գոգավային:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---