ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ20 հունվարի 2003 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վարվող բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային փոխանակում չեն նախատեսում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցյալ շաբաթ «Գերմանական ալիքին» տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը տեղադրվել է ռադիոկայանի ինտերնետային էջում: Ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, բանակցային գործընթացի ակտիվացում կարելի է ակնկալել հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: «Մենք կփորձենք ինվենտարիզացնել այն ամենը, ինչ ունենք, եւ, հնարավոր է, կկարողանանք ավելի ակտիվ շարժվել առաջ», - ասել է Հայաստանի ղեկավարը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |