2013թ. հունվարից մինչև հուլիս ֆուտբոլի ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 929 մլն դոլար![]() 12 հուլիսի 2013 - 13:07 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ ներկայացուցիչ Կիմբերլի Մորիսը, որը զբաղվում է տրանսֆերային շուկայի դիտարկումով, հայտնել է, որ 2013թ. առաջին կեսին գրանցված գործարքների միայն 12 տոկոսն է ձևակերպված կոմերցիոն հիմքի վրա: Ընդամենը 2013թ. հունվարից մինչև հուլիս ֆուտբոլի ակումբները տրանսֆերների վրա ծախսել են 929 մլն դոլար: Դա 40 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն շրջանում, հայտնում է АP-ն: «Հետաքրքիր է թվում այն, որ գրեթե 1 մլրդ դոլարը բաժին է ընկնում գործարքների 12 տոկոսին, իսկ 88 տոկոսը իրականացվել է անհտույց: Մենք հետաքրքրական երևույթ ենք նկատել Ուրուգվայի, Բրազիլիայի ու Արգենտինայի միջև: Նրանց խաղացողներն անվճար անցնում են մի ակումբից մյուսը, հետո ձևակերպում են հակառակ վարձակալություն և գումարը մնում է Ուրուգվայի այսպես կոչված հարկային ոլորտում»,-ասել է Մորիսը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |