Թուրքիայի ԱԳՆ-ին դուր չեն եկել Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունները

Թուրքիայի ԱԳՆ-ին դուր չեն եկել Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթի վերաբերյալ, որտեղ նա պահանջել է վերադարձնել ՀԱԵ գույքը, որը կողոպտվել է Հայոց ցեղասպանության տարիներին, իսկ հողերը՝ Հայաստանի Հանրապետությանը: «Գլխավոր դատախազի կարևոր պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունն արտահայտում է Հայաստանի իշխող շրջանակների դիրքորոշումը Թուրքիայի տարածքային ամբողջականության ու Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Այդ դիրքորոշումը հակասում է Հայաստանի պարտավորություններին, որոնք նա ստանձնել է միջազգային կազմակերպությունների առջև՝ ՄԱԿ և ԵԱՀԿ գլխավորությամբ: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ոչ ոք չի կարող համարձակվել հողեր պահանջել Թուրքիայից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---