Ս. Սարգսյանն ու Վ. Խունդաձեն քննարկել են հայ-վրացական համագործակցությունները![]() 13 հուլիսի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեին: Սարգսյանը ողջունել է հյուրին, կարևորել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մաքսային, հայ-վրացական համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեկնարկած աշխատանքներին: Կարևորվել է մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման ուղղությամբ սերտ համագործակցությունը: Խունդաձեն ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքները, որոնք, նրա գնահատմամբ, արդյունավետ են և ներառում են երկու երկրների մաքսային ծառայություններին հետաքրքրող արդիական բոլոր հարցերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |