Ունիվերսիադայում Հայաստանին առաջին ոսկե մեդալն է բերել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը

Ունիվերսիադայում Հայաստանին առաջին ոսկե մեդալն է բերել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը

PanARMENIAN.Net - Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճել է սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Մինչև 52 կգ քաշային կարգում նա տանելով միայն հաղթանակներ՝ եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվով հաղթել է Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին և նվաճել ոսկե մեդալ:

Հայ սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին:

Սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---