Արցախում պլանային համաբանակային հրամանատարական հավաք է![]() 15 հուլիսի 2013 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքին և հանդես եկել ելույթով: Իր խոսքում Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը բանակաշինության գործընթացը որակել է որպես պետության կենսագործունեության առանցքային ուղղություններից մեկը՝ ընդգծելով, որ առանց հզոր ու մարտունակ զինված ուժերի անհնարին է պատկերացնել հայոց անկախ պետականությունն ու նրա հուսալի ապագան: Բակո Սահակյանը նշել է, որ հենց այս խորին գիտակցությամբ է արվում և այսուհետ էլ կարվի հնարավոր ամեն ինչ` զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, տեխնիկական հագեցվածության արդիականացման, բանակի ոգին անսասան պահելու, հայրենիքի պաշտպանների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել զինված ուժերի բարձրագույն հրամկազմին՝ համաբանակային հավաքի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |