«Մետալուրգի» սպորտային տնօրենը ոչինչ չգիտի Մխիթարյանի տրանսֆերի գումարի 50 % մասին![]() 15 հուլիսի 2013 - 10:58 AMT PanARMENIAN.Net - «Մետալուրգի» սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը հայտարարել է, որ ոչինչ չգիտի «Շախտյորից» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու գումարի 50 % մասին: «Մետալուրգը» կարող էր հավակնել 13,75 մլն եվրոյի: «Ֆուտբոլիստը տեղափոխվել է «Շախտյորից», դա ուրիշ թիմ է, և ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին: Ես տեղյակ չեմ, թե այնտեղ ինչ պայմանավորվածություն է եղել: Բոլոր գումարները, որոնք մենք ստանում ենք տրանսֆերներից, օգտագործում ենք թիմը ուժեղացնելու վրա»,- Իսրայելյանի խոսքերն է մեջբերում terrikon.com-ը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է 3 կողմերի`«Շախտյորին», «Փյունիկին» և «Մետալուրգի» բաժնետերերից մեկին` Օլեգ Մկրտչյանին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |