Նոբելյան հանձնաժողովը նամակ է ստացել Էդվարդ Սնոուդենին Նոբելյան մրցանակ շնորհելու կոչով![]() 15 հուլիսի 2013 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, Ումեո սոցիոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Սվալֆորսը նամակ է հղել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովին՝ կոչ անելովԷդվարդՍնոուդենին Նոբելյան մրցանակ շնորհել: Այս մասին հայտնում է «ԲիԲիՍի»-ն: Նամակում ասվում է, որ «չնայած իր շուրջ ստեղծված բարդ իրավիճակին, Սնոուդենի հերոսական ջանքերը լույս են սփռում այն լայնամասշտաբ լրտեսական գործունեության վրա, որն իրագործում է ԱՄՆ-ն: Շնորհիվ Սնոուդենի խիզախության, աշխարհը դարձել է առավել անվտանգ»,- գրում է պրոֆեսորը: Իսկ Daily Mail-ը հաղորդում է, որ Սնոուդենը չի կարող ընդգրկվել 2013 թ-ի Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում, քանի որ առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է դեռ փետրվարի 1-ին, սակայն նա կարող է մրցանակի համար պայքարել 2014 թ-ին: Daily Mail-ը գրում է, որ եթե Սնուդենին, այնուհանդերձ, հանձնվի Նոբելյան մրցանակ, ապա նա կդառնա պատմության ընթացքում հեղինակավոր այդ մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: Հիշեցնենք, ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը բացահայտել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնի ծրագրեր, ինչը միջազգային սկանդալի պատճառ է դարձել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |