Մաքսիմ Մանուկյանը դարձել է Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր![]() 15 հուլիսի 2013 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը Կազանի Ունիվերսիադայում նվաճել է արծաթե մեդալ: Մինչև 84 կգ քաշային կարգի եզրափակչում նա հանդիպել է ռուսաստանցի Օլիմպիական չեմպիոն Ալան Խուգաևի հետ և կրել իր առաջին պարտությունը: Խուգաևն առավելության է հասել 3:0 հաշվով: Մինչ այդ հայ ըմբիշը հաղթել է 4 գոտեմարտերում, նա ուժեղ է եղել Ժան Բելենոկից (Ուկրաինա), Բաստիան Կուրցայից (Գերմանիա), Լասլո Անտունոժիչից (Հունգարիա) և Նուրսուլթան Տուրսինովից (Ղազախստան): Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականին հաջողվել է նվաճել ևս 4 մեդալ: Խաղերի հաղթող է դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), արծաթե մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), իսկ բրոնզե`Հենրիկ Մոքոյանը (56 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |