ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ20 հունվարի 2003 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստմանը եւ անցկացմանը կհետեւեն ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագետները: Ինչպես այսօր Երեւանում հաղորդել է դիտարկման առաքելության ղեկավար Պիտեր Այքերը, այն կազմված է 26 եվրոպական փորձագետներից ԵԱՀԿ 16 անդամ-երկրներից: Իսկ ընտրությունների նախօրեին Հայաստան կժամանեն ավելի քան 200 կարճաժամկետ դիտարկողներ անմիջապես քվեարկության ընթացքի եւ ձայների հաշվարկման դիտարկման համար: «Մենք դիտարկման կենթարկենք նախընտրական եւ քաղաքական արշավը, ընտրությունների գործընթացի լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից եւ ընտրական վեճերի լուծումը»,- ասել է Պ. Այքերը: Նախնական եզրակացությունները ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ առքելությունը կհրապարակի ընտրությունների հաջորդ օրը, իսկ վերջնական զեկույցը պատրաստ կլինի մեկ ամիս անց:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |