Ունիվերսիադա: Այսօր ելույթ կունենան Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը![]() 16 հուլիսի 2013 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կազանում ընթացող Ունիվերսիադայում պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին ներկայացուցիչները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում ելույթ կունենան Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ու Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Ջուլֆալակյանը (74 կգ) 1/16 եզրափակչում կմրցի Աթաբեկ Ազիզբեկովի (Ղրղզստան) հետ, իսկ Ալեքսանյանը (96 կգ) 1/8 եզրափակչում ` Սուլեյման Դեմիրիի (Թուրքիա): Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ: Խաղերի հաղթող է դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), արծաթե մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) և շախմատիստ Զավեն Անդրիասյանը, իսկ բրոնզե`Հենրիկ Մոքոյանը (56 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |