Սամբիստ Հակոբ Առաքելյանն Ունիվերսիադայում մեկնարկել է հաղթանակով![]() 16 հուլիսի 2013 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր Կազանի Ունիվերսիադայում կավարտվի սամբոյի մրցաշարը: Վերջին օրը ելույթ են ունենում նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) ու Մհեր Կարապետյանը (82 կգ): Առաքելյանն առաջին գոտեմարտի ժամանակ 2:0 հաշվով առավելության է հասել Ռոստոմի Խախալիաշվիլու (Վրաստան) նկատմամբ: 1/4 եզրափակչում հայ սամբիստի մրցակիցը կլինի Էլշան Ջաֆարլին (Ադրբեջան): Կարապետյանը 1/16 եզրափակչում կհանդիպի Նիկո Կուցիայի (Վրաստան) հետ: Հայ սամբիստներից Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր է դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |