Էյր Արաբիան պաշտոնապես տվեց Հայաստան իրականացվող չվերթների մեկնարկը16 հուլիսի 2013 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր Էյր Արաբիա ավիաընկերությունը պաշտոնապես տվեց Հայաստան իրականացվող չվերթների մեկնարկը: Ընկերության ասյօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Էյր Արաբիա ավիաընկերության Կորպորատիվ հաղորդակցությունների և Հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ Հուսամ Րայդանը և ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ և Եվրոպա տարածաշրջանային ղեկավար Րավինդրան Բհարաթանը ներկայացրեցին չվերթների բացման և իրականացման հաճախականությունն ու ժամկետները, հնարավոր ուղղություններն ու ավիաընկերության կողմից վարվող գնային քաղաքականության սկզբունքները, քննարկեցին նոր ուղևորափոխադրողի հայաստանյան շուկա ներգրավման անհրաժեշտությունը և նրա կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններն ու բազմազանությունը: Չվերթները կմեկնեն Շարժայի Միջազգային Օդանավակայանից երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 8:30` ժամանելով Զվարթնոց Միջազգային Օդանավակայան 11:15:Հետադարձ չվերթները տեղի կունենան նույն օրերին` Երևանից մեկնելով 12:35 և կժամանեն Շարժա 15:40 (տեղական ժամանակով): Մինչև օգոստոսի 30-ը Երևան-Շարժա-Երևան հետադարձ չվերթի արժեքը կկազմի 175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Էյր Արաբիա ավիաընկերությունը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրի 30% զեղչ լրագրողական փաստաթուղթ ներկայցնելու դեպքում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |