2015 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է Քաթարում![]() 17 հուլիսի 2013 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Քաթարն իրավունք է ստացել անցկացնելու 2015 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, հաղորդում է rsport.ru-ն: Հուլիսի 17-ին Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի գործկոմի անդամների քվեարկության արդյունքներով, որն անցկացվել է Չեդժու քաղաքում (Հարավային Կորեա), Քաթարը շրջանցել է Բանգկոկին (Թաիլանդ): «ԱԻԲԱ-ն շատ ուշադիր է ուսումնասիրում նոր հորիզոնները, և մենք բոլորս անհամբերությամբ ենք սպասում, երբ ենք 2015 թվականին մեկնելու Դոհա»,- ասել է ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ-Կոու Վուն: 2013 թվականի ԱԱ կայանալու է Ալմա-Աթայում (Ղազախստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |