ՌԴ դեսպանություն. Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի![]() 17 հուլիսի 2013 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն այսօր հաղորդակցություն է տարածել, որտեղ ափսոսանք է հայտնել Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած պատահարի մասին, որի հետևանաքով 18 մարդ է մահացել: Հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշ անձիք այս դեպքը օգտագործվում են հակառուսական տրամադրություն հրահրելու համար: Գրված է նաև, որ բոլորովին անտեղի է համարվում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն և երկու երկրների հարաբերությունների խաթարմանը: «Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են: Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի, այն կքննվի համակողմանիորեն, մանրամասն, անկողմնակալ և առանց էմոցիաների», - գրված է դեսպանության հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսին։ Տեսագրության մեջ հստակ երևում է, որ բեռնատարի վարորդը ցանկացել է խուսափել բախումից և կտրուկ շրջադարձ է կատարել, սակայն բախվել է տրանսպորտային միջոցին և երկու մասի բաժանել այն։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ վարորդը ռուսական վարորդական իրավունք չի ունեցել, իսկ բեռնատարը դեռևս գարնանը հանված է եղել հաշվառումից։ Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճ է բերվել կանացի խալաթով: Հարությունյանը չի ընդունում իր մեղքը` հայտարարելով, որ մեքենայի արգելակները չեն գործել: Նա կալանավորված է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |