Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են Հրաչյա Հարությունյանին![]() 17 հուլիսի 2013 - 21:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այսօր քննչական մեկուսարանում հանդիպել են Հրաչյա Հարությունյանին: Նա հավաստիացրել է, որ իրեն ցուցաբերվել է որակյալ բուժօգնություն և քննչական մեկուսարանում ապահովված են նորմալ պայմաններ: ՀՀ դեսպանատան աշխատակիցները տեղեկացել են Հրաչյա Հարությունյանին անհրաժեշտ պարագաների և հագուստի կարիքների մասին, որոնք անհապաղ կփոխանցվեն նրան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կալանավորվել է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո: Հարությունյանի վարած բեռնատարը բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Հայ վարորդին հիվանդանոցից դատարան են տեղափոխել կանացի խալաթով, ինչը ըստ ակցիայի մասնակիցների, նրան նվաստացնելու նպատակով է արվել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |