Տորոնտոյի հայերը ջահերով երթ կկազմակերպեն որպես բողոքի նշան հայկական խաչքարերի ոչնչացման դեմ 1 մարտի 2006 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր Տորոնտոյի հայկական համայնքը ջահերով երթ է կազմակերպում որպես բողոքի նշան ադրբեջանցիների կողմից Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական գեղեզմանատան եւ խաչքարերի ոչնչացման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Տորոնտոյի հայկական համայնքում: Երթի կազմակերպիչներն են Սբ.Երրորդության, Սբ.Մարիամի, Սբ.Գրիգորի Հայ առաքելական եկեղեցիները ինչպես նաեւ Հայ բողոքական եկեղեցին: Հայ համայնքի հայտարարության մեջ նշվում է, որ Հին Ջուղայի հայկական գերեզմանատունը ամբողջ 20 դարի ընթացքում եղել է ադրբեջանցիների բարբարոսական գործողությունների օբյեկտ, որոնք վերսկսվեցին 2002 թվականին, երբ ադրբեջանցի զինվորները ոչնչացրեցին հարյուրավոր խաչքարեր: Նախիջեւանը պատմական Հայաստանի եւ 1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության մի մասն է եղել: Նախիջեւանը խլել են Հայաստանից եւ Ադրբեջանի տիրապետությանը հանձնել խորհրդային տարիներին: Հենց այն ժամանակ հայկական բնակչությունը լիովին դուրս մղվեց Նախիջեւանից` Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների վարած խտրականության եւ տնտեսական ճնշման քաղաքականության հետեւանքով:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |