Օգոստոսի 1–ից Հայաստանում կգործի առաջին Ազատ տնտեսական գոտին

Օգոստոսի 1–ից Հայաստանում կգործի առաջին Ազատ տնտեսական գոտին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ օգոստոսի 1-ից Հայաստանում գործունեությունը կսկսի առաջին Ազատ տնտեսական գոտին։ Որոշման համար հիմք է ծառայում «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մասնավոր նախաձեռնությամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը:

ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու իրավունք կստանան արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության եւ բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության ոլորտների ընկերությունները: ԱՏԳ գործունեության ժամկետը 10 տարի է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---