Ունիվերսիադա. Լևոն Հայրապետյանը գոհ է հայ սամբիստների ելույթներից

Ունիվերսիադա. Լևոն Հայրապետյանը գոհ է հայ սամբիստների ելույթներից

PanARMENIAN.Net - Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց ամառային ուսանողական խաղերի արդյունքները, որոնք կայացան Կազանում:

Հայ սամբիստներից Ունիվերսիադայի չեմպիոն դարձավ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), իսկ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) ու Մհեր Կարապետյանը (82 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:

«Ես շատ գոհ եմ մեր տղաների ելույթներից: Սամբիստները լավ գոտեմարտեր անցկացրին և կարողացան մեդալակիրներ դառնալ: Մենք Ունիվերսիադայում ելույթ ունեցանք չորս մարզիկով, և երեքը հետ եկան մեդալով: Սա շատ ուրախալի է»,- ասաց Հայրապետյանը:

Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը 10 մեդալներով զբաղեցրեց 32-րդ տեղը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---