ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց մետաղագործի օրը

ԱՐՄԵՆԱԼ գործարանը  նշեց մետաղագործի օրը

PanARMENIAN.Net - Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ՄԸ կազմի մեջ գտնվող) նշեցՄետաղագործի օրը. Մասնագիտական տոնի առիթով ձեռնարկության կոլեկտիվը պարտավորվեց 3% ավելացնել թողարկվող արտադրանքի տարեկան ծավալը:

«Ընթացիկ տարում մենք հանձն ենք առնում գերազանցել 27 հազար տոննա նշաձողը: Իսկ մեր ռազմավարական նպատակը մնում է 33 600 տոննան, որին ծրագրում ենք մերձենալ 2015 թ.», - հայտարարեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:

Նրա խոսքերով, էներգասակագների վերջին բարձրացումը ստեղծում է լրացուցիչ դժվարություններ և մեծացնում է արտադրանքի ինքնարժեքը, բայց գործարանը նախատեսում է բարձրացնել առավել էներգատար սարքավորումների արտադրողականությունը: «Մեր և՛ տեխնիկական, և՛ մարդկային ներուժը բավարար է, այն պետք է բացահայտել և իրացնել», - ընդգծեց գլխավոր տնօրենը:

ԱՐՄԵՆԱԼ-ում կայուն աճում է աշխատավարձը, որը 2013 թ. առաջին կիսամյակում հասավ ամսական մոտավորապես 320 հազար դրամի, որն ավելի քան երկու անգամ բարձր է միջին հանրապետականից: ՌՈՒՍԱԼ-ի սոցիալական ծրագրի շրջանակում գործարանի յուրաքանչյուր աշխատող ամեն ամիս որպես ինդեքսավորում ստանում է գրեթե 14 հազար դրամ: 2012 թ. ինդեքսավորման վճարները կազմել են 40 մլն դրամից ավելի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում` 28,5 մլն դրամ:

Մետաղագործի օրվա կապակցությամբ, արտադրական համակարգի զարգացման բաժնի պետ Արթուր Զաքարյանը, վերանորոգող փականագործ Գագիկ Շաբոյանը և հրահեստագործ Քրիստ Իսոյանը պարգևատրվել են ՌՈՒՍԱԼ-ի պատվոգրերով և ընկերության պարգևավճարներով: Կոլեկտիվի շուրջ 40 անդամի հանձնվել են գործարանի պատվոգրեր և դրամական պարգևներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---