Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բժիշկների և ոստիկանների դեմ բողոք է ներկայացրել

Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բժիշկների և ոստիկանների դեմ բողոք է ներկայացրել

PanARMENIAN.Net - Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակիցների և բժիշկների դեմ, որոնց պատճառով նրա պաշտպանյալը դատարանի դահլիճում էր հայտնվել կանացի խալաթով: Այս մասին РАПСИ գործակալությանը հաղորդել է Էրիկ Չաբանովը, ով ևս Հարությունյանի շահերի պաշտպանությամբ է զբաղվում: Նրա խոսքով՝ Ալեքսանդր Մելցևը երկու բողոք է ներկայացրել ՝առաջինը ոստիկանության, մյուսը՝ բժիշկների դեմ: ՌԴ օրենքի համաձայն՝ պատասխանը պետք է ուղարկվի 10 օրվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:

Հրաչյա Հարությունյանին դեպքից հետո դատարանի դահլիճ էին տարել կանացի խալաթով: Նրա փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալին նվաստացրել են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---