Բաքուն ուժեղ է Երեւանից ցանկացած ոլորտում, հավաստիացնում է Իլհամ Ալիեւը 2 մարտի 2006 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Ներկայումս Ադրբեջանն ունի մեկ մեծ խնդիր, դա Լեռնային Ղարաբաղի խնդիրն է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, մյուս խնդիրները աստիճանաբար կվերանան, իրենց լուծումն են ստանում սոցիալական խնդիրները, աշխատանք է տարվում բոլոր ոլորտներում: Բանակցություններ են ընթանում նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: «Սակայն մեր համբերությունն էլ անսահման չէ: Մենք մտադիր չենք զիջումների գնալ մեր տարածքների հարցում: Ցանկացած ոլորտում, լինի դա ռազմական, կամ մեկ այլ ոլորտ, մենք ուժեղ ենք Հայաստանից: Հայաստանը երբեք չի կարողանա մրցակցել մեզ հետ: Կա հակամարտության լուծման երկու ուղի` խաղաղ եւ ռազմական: Ի վերջո խնդրի լուծման համար մենք կընտրենք այն ուղին, որն առավել ընդունելի կլինի»,-հավաստիացնում է ԱՀ ղեկավարը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |