Երևանյան Հ.Մ.Ը.Մ խաղերում ընդգրկված է 8 մարզաձև![]() 22 հուլիսի 2013 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27- օգոստոսի 3-ը Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը Երևանում անցկացնելու է 9-րդ մարզախաղերը: Ծրագրում ընդգրկված են 8 մարզաձև` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս և շախմատ: Ինչպես տեղեկացավ PanARMENIAN.Net ի թղթակիցը Հ.Մ.Ը.Մ.-ից, մարզախաղերին կմասնակցի շուրջ 650 մարզիկ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Կիպրոսից, Երուսաղեմից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Իրաքից, Քուվեյթից, Եգիպտոսից, Ավստրալիայից, Արգենտինայից և Ուրուգվայից: Երևանն արդեն 2– րդ անգամն է ընդունելու մարզախաղերը, առաջին անգամ խաղերը Հայաստանում կայացել են 2009 թվականին: Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկական միջոցառումներ, համա-Հ.Մ.Ը.Մ.ական սկաուտական բանակումներ և համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղեր։ Նախորդ համա-ՀՄԸՄ.-ական մարզախաղերը հյուրընկալել են երկու անգամ Կանադան և ԱՄՆ- ը, Ֆրանսիան, Լիբանանը և Հունաստանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |