Գերմանիայի ԱԳՆ-ն վստահ է, որ Եվրոպան առանց «Արևելյան գործընկերության» անկատար կլինի![]() 22 հուլիսի 2013 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան առանց «Արևելյան գործընկերության» անկատար կլինի, գտնում է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն: Ըստ նրա, Գերմանիան ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին: «Ես կարևորում եմ «Արևելյան գործընկերությունը»: Կարծում եմ, որ Եվրոպան հեռանկար և ապագ ունի: Մենք պետք է ուշադրություն դարձնենք «Արևելյան գործընկերության» ծրագրի վրա, քանի որ դա մեր պարտավորությունն է ու պատասխանատվությունը»,-երկուշաբթի ասել է Վեստերվելլեն Բրյուսելում վրացի լրագրողներին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Բրյուսելում ընթանում է «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների հանդիպումը ԵՄ երկրների դեսպանների հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |