ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսը կայցելի հակամարտության գոտի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Ինչպես հաղորդել են ՀՀ Ազգային Ժողովի մամլո-ծառայությունում , այդ որոշումը ընդունվել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում հունվարի 15-ին: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, զեկուցողի այցը կկրի ճանաչողական բնույթ: Քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում սույն թվականի աշնանը ԵԽԽՎ արատագնա նիստ անցկացնելու հարցը:
 Ուշագրավ
---