Իրանին արժի ներգրավել տարածաշրջանում ակտիվ խաղաղապահ գործնեության մեջ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը երբեք սեփական կարծիք չի ունեցել: Երեւի միայն բացառությամբ այն շրջանի , երբ նա Բաքվի օդափոխիչների գործարանի տնօրենն էր (անցյալ դարի 80-ական թվերին): Խորհրդային բանակի օգնությամբ դառնալով Ադրբեջանի ԿԿ ԿԿ առաջին քարտուղար, Մութալիբովը ամբողջությամբ ենթարկվում էր Բաքվի ռազմական կոմենդանտ Բունիյաթովին, ապա Ադրբեջանի ժողովրդական ճակատին: Այժմ խոսում է նրանց շահերից, ովքեր նրան ապաստան են տվել»,- այդպես է մեկնաբանել տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած Ադրբեջանի նախկին նախագահի հայտարարությունները քաղաքագետ, միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը:



Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ֆորմատի մասին` քաղաքագետը նշեց, որ այն վատը չէ: «Հնարավոր է, արժեր Իրանին եւս ներգրավել տարածաշրջանում ակտիվ խաղաղապահ գործնեության մեջ: Դա շատ տեղին կլիներ` հաշվի առնելով Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ սկսվող հակամարտությունը»,- ասել է նա:



Հիշեցնենք, որ Regnum գործակալությանը տված հարցազրույցում Այազ Մութալիբովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորրման բանակցությունների ֆորմատի փոփոխության անհրաժեշտության մասին, նաեւ դժգոհություն է հայտնել ղարաբաղյան հարցով Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---