Շախմատի ԵԱ-ում Հայաստանի 4 ներկայացուցիչներից երեքը մեկնարկել են հաղթանակով![]() 24 հուլիսի 2013 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Բելգրադում (Սերբիա) ընթացող շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում արդեն կայացել են առաջին տուրի պարտիաները: Հայաստանի 4 ներկայացուցիչներից երեքը հաղթանակով են մեկնարկել: Լիլիթ Մկրտչյանը առավելության է հասել Սվետլանա Շուլակովայի (Ռուսաստան) նկատմամբ, Մարիա Կուրսովան՝ Տիյանա Բլագոևիչի (Մոնտենեգրո), իսկ Լիլիթ Գալոյանն ուժեղ է եղել Բարբարա Դիզդարևիչից (Սերբիա): Մեկական միավոր են վաստակել 77 շախմատիստուհիներ: Աննա Հայրապետյանինը զիջել է Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա): Մրցաշարն անցկացվում է շվեյցարական համակարգով 11 տուրով: Առաջնությանը մասնակցում են 169 շախմատիստուհիներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |