ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների ենթակոմիտեն հորդորում է օգնել սիրիացի փախստականներին![]() 24 հուլիսի 2013 - 17:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթակոմիտեն, որը պատասխանատու է 2014թ. ֆինանսական տարվա (FY14) ծրագրի մշակման համար, սևեռուն ուշադրություն է դարձնում Սիրիայում հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերմանը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Ենթակոմիտեն առաջարկել է FY14 համար գրեթե 20 տոկոսով կրճատել ծախսերն արտաքին օժանդակության ուղղությամբ նախորդ տարվա համեմատ, ինչպես նաև Օբամային բյուջետային հարցումը: Զեկույցի նախագծում կարևորվում է ուշադրությունը Մերձավոր Արևելքի ճգնաժամի հանդեպ: Նշվում է, որ «իրադարձությունները Մերձավոր Արևելքում, արաբական գարունից մինչև Սիրիայի հակամարտություն, Իրաքում տևական անցումային շրջանը, բարդացրել են փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյա փոքրամասնությունների առջև ծառացած խնդիրները: Կոմիտեն կոչ է անում պետքարտուղրաին շարունակել օգնությունը խոցելի այդ խմբերի համար ինչպես ներսում, այնպես էլ երկրից դուրս»: Կոմիտեն հասկանում է, որ սիրիացի փախստականների մեծ մասը ճամբարներից դուրս է ապրում, ինչը զգալիորեն ավելացնում է ճնշումը նրանց ընդունած երկրի վրա: Կոմիտեն ընդունում է օգնության անհրաժեշտությունը. օգնելու համար ընդունող երկրներին ընդլայնել տեղակայման ազգային համակարգերը, նրանց կարիքները բավարարելու համար, օրինակ, կրթության և առողջապահության ոլորտներում, երաշխավորել, որ առաջատար երկրները կարող են շարունակել ծառայություն մատուցել իրենց քաղաքացիներին, ամրապնդել տեղական մարմինները, սատարելով փախստականների ազատ տեղաշարժին, տեղի համայնքներում բնակություն հաստատելու նրանց իրավունքին: Մերձավոր Արևելքում օգնության ջանքերը շատ են կարևորվում ԱՄՆ հայ համայնքի կողմից, որը ակտիվորեն համագործակցում է Օբամայի վարչակազմի և Կոնգրեսի հետ հայերի աղետալի իրավիճակի հարցով, որոնք հայտնվել են սիրիական հակամարտության խաչաձև կրակի տակ: Սիրիահայերի մեծ մասը 1915թ. Հայոց ցեղասպանութան զոհերի ժառանգներն են, որոնք նոր կյանք սկսեցին Սիրիայում Ցեղասպանությունից հետո: Հայ համայնքը կազմում էր մոտ 100 հազար մարդ: Այսօրվա դրությամբ, համայնքի մոտ կեսը հեռացել է Սիրիայից: Շուրջ 10 000 հայեր ապաստան են գտել ՀՀ-ում, 10 000-ը՝ Լիբանանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |