Բողոքի ակցիա Բրյուսելում ՌԴ դեսպանատան առջև՝ ի աջակցություն Հ.Հարությունյանի (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Երեկ՝ հուլիսի 23-ին, Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել ի աջակցություն Հրաչյա Հարությունյանի: Նրանք կանացի խալաթ են կախել դեսպանատան ցանկապատին: Ինչպես հայտնում է ֆեյսբուքի Arette էջը, ակցիայի նպատակն էր դատապարտել Հայաստանի քաղաքացու հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Գրության մեջ նաև ասվում է, որ ռուս հեռուստալրագրող Օլգա Սկաբեևան «հստակ հակահայկական դիրքորոշում էր ցուցաբերել՝ անընդհատ վկայակոչելով Հրաչյա Հարությունյանի ազգային պատկանելիությունը»: «Բացի այդ, նա օգտագործեց «բառաչել» արտահայտությունը՝ նկատելի ռւնենալով Հրաչյա Հարությունյանին: Եվ վերջապես՝ մեղադրյալը հայտնվեց դատարանում կրելով կանացի խալաթ՝ հրապարակայնորեն նվաստացնելու նպատակով»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |