Էրդողանն արտահերթ նիստ է գումարել Սիրիայի իրավիճակի կապակցությամբ![]() 24 հուլիսի 2013 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտահերթ նիստ է գումարել Սիրիայի իրավիճակի առնչությամբ, հայտնում է Anadolu գործակալությունը: Ըստ հաղորդագրության, նիստին մասնակցում են Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, արդարադատության նախարար Սադուլլա Էրգինը, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, ԱԳ նախարար Դավութօղլուն, ՊՆ ղեկավար Իսմետ Յիլդիզն ու այլոք: Թուրքիայի ԶՈՒ ավելի վաղ արված հայտարարության համաձայն, Թուրքիան պատրաստ է ցանկացած պահի պատասխանել սիրիական կողմի գնդակոծություններին ու սադրանքներին: Նիստին նաև քննարկվել է լարվածության ուժգնացման հարցը սիրիա-թուրքական սահմանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |