Տրանսպորտի նախարարություն. Միջպետական և միջմարզային տրանսպորտի ուղեվարձը չի փոխվել![]() 24 հուլիսի 2013 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Տրանսպորտի նախարարությունը մերժել է միջպետական և միջմարզային տրանսպորտի գծերը շահագործող ընկերությունների հայտերը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: «Ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունները որպես կանոն հայտ են ներկայացնում մեզ, մենք այն քննում ենք, հետո որոշում ենք կայացնում հիմնավորումների վրա հենվելով: Այսօրվա դրությամբ ուղեվարձը մնացել է նույնը»,-ասել է տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Հուլիսի 20-ից Երևանի հասարակական տրանսպորտում ուղեվարձի թանկացումը 100 դրամից մինչև 150 դրամ դժգոհությունների ալիք է բարձրացրել մայրաքաղաքում: Բողոքի ակցիաներն անցնում են «Չենք վճարի 150 դրամ» կարգախոսով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |