«Փարաջանովը» Օդեսայի կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ է ճանաչվել![]() PanARMENIAN.Net - Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ է ճանաչվել Սերժ Ավեդիքյանի ու Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» համատեղ ֆիլմը: Փառատոնի փակումը հուլիսի 20-ին էր: Գլխավոր մրցանակը ստացել է Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմել է գլոբուսը» ֆիլմը: Բացի դրանից, այն արժանացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Հնդկաստանից Րիտեշ Բատրայի «Լանչբոքս» ֆիլմը ստացել է երկրորդ տեղը: Կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել «Մաքսիմ Քսենդայի ճանապարհը»: «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, պրեմիերան՝ այս տարվա հոկտեմբերի 3-ին։ Ֆիլմը պատմում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին, ում վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգի հետ։ Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել գեղեցիկի հանդեպ սերը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |