Տարոն Մարգարյանը կդիմի հանրությանը. Ելույթը ուղեվարձի թանկացման մասին է![]() ![]() PanARMENIAN.Net - Կառավարության նիստը բացելուց առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մայրաքաղաքում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ կապված ուղեվարձի թանկացման հետ: «Սա ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած՝ որոշ կուսակցություններ կարող է և ցանկանան օգտվել այս առիթից»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ այս քաղաքացիական շարժումը սոցիալական բնույթ ունի: Վարչապետին հասկանալի են երիտասարդության այն մղումները, որոնցով նրանք ղեկավարվում են: «ՀՀ-ում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն և մենք պետք է հաշվի առնենք դա՝ պետական որոշումներ կայացնելիս»,- նշեց կառավարության ղեկավարը: Տիգրան Սարգսյանը նաև կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունն ու ինքնությունը, քանի որ դա մեծ նշանակություն ունի դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհին: «Ուղեվարձի թանկացման որոշումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակներում, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն որոշումենրին, որոնք առնչվում են նաև գործադիր իշխանության հետ»,- հավելեց նա: Վարչապետը նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ կառավարության ուղղություններից մեկն է կազմակերպել հանրային լսումներ այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են հանրության հետ: Իր հերթին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Տարոն Մարգարյանը կդիմի հանրությանը ելույթող՝ կապված ուղեվարձի թանկացման հետ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |