ԱՄՆ Կոնգրեսի Հատկացումների կոմիտեն հավանություն է տվել օգնությանը Լեռնային Ղարաբաղին

ԱՄՆ Կոնգրեսի Հատկացումների կոմիտեն հավանություն է տվել օգնությանը Լեռնային Ղարաբաղին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեն 2014թ. համար հավանություն է տվել օգնությանը Լեռնային Ղարաբաղին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), սակայն օրինագծում չի նշված Հայաստանին հատկացվելիք օգնության չափը:

«Այս հոդվածով նախատեսված ծախսերի սահմաններում մենք պետք է օգնություն ցուցաբերենք ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին այն մակարդակով, որը նախատեսված էր նաՙխորդ տարիներին, ինչպես նաև հակամարտության հետ կապված ընթացիկ պահանջների համար»,-ասվում է կոմիտեի զեկույցում: ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է որոշումը՝ հայտարարելով. «Մենք բավարարված ենք նրանով, որ կոմիտեի նախագահ Գրեյնջերն ու կոմիտեի անդամները, կոնգրեսական Շիֆի պնդումով, համաձայնվել են ուղղում կատարել և օտարերկրյա օգնության ծավալների կրճատման ֆոնին, պահպանել են Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված ծավալը:

«Կոմիտեի համար գերակա են կենսական ծրագրերը, այն է ԱՄՆ օգնությունը Լեռնային Ղարաբաղին: Դա միակ օժանդակությունն է կովկասյան ծրագրերով, որը հիշատակվում է զեկույցում: Միևնույն ժամանակ, մենք նախկինի պես մտահոգված ենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ զեկույցում չի հստակեցված Հայաստանին հատկացվող օգնության չափը»,-ասել է Համբարյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---