Մ.Ահմեդօղլու.Ադրբեջանում առաջին պլան են մղվում ռազմական տարրերը 4 մարտի 2006 - 16:40 AMT PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանի նախագահը մեկնել է ռազմական գործողությունների գոտի, ռազմական համազգեստ է հագել, դա ապացուցում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը լուրջ փոփոխությունների է ենթարկվում: Առաջին պլան են մղվում ռազմական տարրերը, դիվանագիտական տարրերն արդեն հանդես են գալիս որպես ռազմական տարրերի օժանդակ մասեր»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: Ըստ նրա, «Ադրբեջանը բոլոր չափանիշներով գերազանցում է Հայաստանին առնվազն երկու անգամ»: Նրա կարծիքով, սա Ի Ալիեւի լուրջ նախազգուշացումն է Հայաստանին ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության գծով Մինսկի խմբի համանախագահների վաշինգտոնյան հանդիպումից առաջ: «Ադրբեջանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մատդիր չէ իր հողերը տալ Հայաստանին»,-նշել է քաղաքագետը, հաղորդում է Day.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |