ԼՂՀ մշակույթի նախարար. Զբոսաշրջիկներն Արցախից ափսոսանքով են հեռանում![]() 26 հուլիսի 2013 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Թեև զբոսաշրջային տարին դեռ չի փակվել և այն ամփոփելու համար դեռ վաղ է, բայց ԼՂՀ մշակույթի նախարարը բավական գոհ է զբոսաշրջիկների այս տարվա ներհոսքից: Նարինե Աղաբալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միայն Շուշիի կերպարվեստի թանգարանի օրինակով կարող է ասել, որ ընդամենը ամիսներ առաջ բացված թանգարանը գրեթե ամեն օր 100 -ից ավելի այցելու է ունենում, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են: Նախարարը նկատել է, որ հատկապես էթնոտուրիզմով հետարքրրված զբոսաշրջիկների համար է Արցախը գրավիչ: «Օրեր առաջ ավարտվեց մշակութային մի մեծ նախագիծ: Այստեղ էին 13 երկրներից ժամանած երաժիշտներ: Նրանց մեծամասնությունը ափսոսանքով հեռացավ, թեև 10 օր մնացին Արցախում, հասցրեցին բազմաթիվ բնակավայրրերում հանդես գալ: Շատ մտերիմ զգացմուքններով բաժանվեցինք: Այն, ինչ կատարվում էր սոցցանցերում նրանց մեկնելուց հետո, մի բանի մասին է վկայում. նրանք տպավորված էին»,-ասաց նախարարը` հավելելով, որ նման այցերը նպաստում են Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածմանը: «Երբ մենք ենք համացանցում տարածում այդ ինֆորմացիան ասում, դա կողմնակալ է դիտվում, օտարների տպավորևությունենրը հայացք են կողքից, որը մեզ համար կարևոր է»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |