ԼՂՀ վարչապետն` օդանավակայանի գործարկման մասին. Մենք ունենք միակողմանի թռիչքներ սկսելու հնարավորություն

ԼՂՀ վարչապետն` օդանավակայանի գործարկման մասին. Մենք ունենք միակողմանի թռիչքներ սկսելու հնարավորություն

PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ից Արցախում անցկացվում է BarCamp Արցախ 2013-ը: Այսօր միջոցառման օրակարգում հանդիպում էր նախատեսված ԼՂՀ վարչապետ Արա Հաությունյանի հետ:

Վարչապետը՝ ողջունելով BarCamp-ի մասնակիցներին, ասաց, որ հաճելի է տեսնել երիտասարդների, ովքեր տարին գոնե մի քանի անգամ հավաքվում են Արցախում, քննարկում երկրի խնդիրները: Ինչպես Արցախից փոխանցում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ի թիվս բազմաթիվ հարցերի, մասնակիցները հետաքրքրվեցին, թե երբ է գործարկվելու Ստեփանակերտի օդանավակայանը և ինչու է այն պարբերաբար ձգձգվում: Արա Հարությունյանն ասաց, որ օդանավակայանն այսօր էլ պատրաստ է թռիչքներ իրականացնելուն:

«Դուք գիտեք, որ պլանավորել էինք օդանավակայանը բացել դեռ մեկ տարի առաջ, բայց մի շարք խնդիրներ կան, այդ թվում՝ տեխնիկական: Մենք ունենք միակողմանի թռիչքներ սկսելու հնարավորություն, որը բավական իրատեսական է: Հիմա միայն կարող եմ ասել, որ աշխատանքներն ավարտական փուլում են»,- ասաց վարչապետը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---