ԱԳ փոխնախարար. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ԼՂՀ հետ![]() 26 հուլիսի 2013 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով փաստը, որ Մինսկի խմբի համանախագահների հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո Բաքուն հայտարարում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, ապա Ադրբեջանը ընդունել է որպես հիմք բանակցությունների համար Մադրիդյան փաստաթուղթը: Իսկ Համանախագահ երկրների ղեկավարների կողմից հրապարակված Մադրիդյան փաստաթղթի սկզբունքները և տարրերը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջականություն, և դրանցից որևէ մեկին չի կարող տրվել գերակայություն: Դա վերահաստատվեց նաև համանախագահ երկրների ղեկավարների 2013թ. հունիսի 18-ի համատեղ հայտարարությունում», - նշել է փոխնախարարն ու ավելացրել, որ Ադրբեջանը, հակադրվելով ՄԱԿ-ի կանոնադրությանը, Մադրիդյան սկզբունքներին և տարրերին ու բուն բանակցային գործընթացին, փորձում է գերակայություն տալ տարածքային ամբողջականության սկզբունքին և իբր մոռացության մատնել իր իսկ կողմից բանակցությունների համար որպես հիմք ընդունված այն դրույթը, համաձայն որի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտությամբ: «Զուր են Ադրբեջանի փորձերը` աղավաղված և ընտրովի ներկայացնելու բանակցային գործընթացը, նենգափոխելու խնդրի էությունը և հակամարտության ծավալման պատճառները, նսեմացնելու միջնորդների գործադրած ջանքերը և խաթարելու բանակցային գործընթացի առաջընթացը: Անկախ Ադրբեջանի այս հուսահատ փորձերից` հակամարտությունը միևնույնն է կարգավորվելու է Արցախի ժողովրդի իրականացված ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի` ինքնորոշված Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքների համար պատասխանատվության շրջանակներում», - նշել է Շավարշ Քոչարյանը, փոխանցում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |