Շավարշ Քոչարյան. Գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում![]() 26 հուլիսի 2013 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հետևողական չէ իր արտաքին քաղաքականության դրսևորումներում, հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` դիտարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը: «Անկարան, հակառակ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տառին և ոգուն սատարելով Ադրբեջանի անիրատեսական նկրտումներին և նպաստելով Բաքվի դիրքորոշման կարծրացմանը, խոչընդոտում է և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի առաջընթացին, և՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, հետևողական է իր արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում: Մենք եղել և մնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման կողմնակից: Այնպես որ գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում», - ասել է փոխնախարարը, փոխանցում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |