Սերժ Սարգսյան: Հայաստանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է դրան 7 մարտի 2006 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է դրան, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, լավ զինված եւ մարտունակ Զինված Ուժերի առկայությունը զսպող գործոն է հանդիսանում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման համար: ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է, որ «հայկական զորքերը գտնվում են պաշտպանության տեսակետից շատ շահավետ դիրքերի վրա»: «12 տարվա ընթացում մենք հասցրել ենք շատ լավ սարքավորել այդ դիրքերը` ինժեներական առումով»,- նշել է նա: Սերժ Սարգսյանը վաղաժամ է համարել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության նախապատրաստման մասին խոսակցությունները: Նա նշել է, որ խաղաղապահ գործողության պլանավորման համար անհրաժեշտ են կողմերի համաձայնությունը եւ խաղաղ համաձայնության ուրվագծերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |