Մոնտեբելոյի նոր վանահայր է նշանակվել Միրոն Ազնիկյանը![]() 30 հուլիսի 2013 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի ղեկավար արքիեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանն ու Հոգևոր խորհուրդը Մոնտեբելոյի (Կալիֆորնիա) Մայր տաճարի վանահայր են նշանակել ավագ քահանա Միրոն Ազնիկյանին: Նա այդ պաշտոնում փոխարինել է քահանա Աշոտ Քամբուրյանին, ով տարիներ շարունակ զբաղեցրել է այն: Քահանա Ազնիկյանն իր պատականություններին կանցնի 2013-ի օգոստոսի 1-ից: Նա նաև Հյուսիսային Հոլիվուդի հոգևոր հովիվն է, որտեղ ծառայում է վերջին 4 տարիների ընթացքում, գրում է Asbarez-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |